Օլիմպիադայի չորրորդ օրվա արդյունքներով առավելագույն մեդալներ նվաճած երկիրը Նորվեգիան է` չորսական ոսկե ու բրոնզե, երեք արծաթե մեդալ: Նույնքան ոսկե ու արծաթե մեդալ ունի Կանադայի ընտրանին, սակայն նորվեգացիներին զիջում է բրոնզի քանակով` երկու: Երրորդ և չորրորդ տեղերում են Նիդերլանդների (3-2-3) ու Գերմանիայի (3-1-0) պատվիրակները: 2-1-4 արդյունքով հնգյակը եզրափակում է ԱՄՆ-ի հավաքականը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ